Աշխատանքային միգրանտները պետք է մնան Ռուսաստանում՝ խստորեն պահպանելով իրենց աշխատանքային պայմանագրերի պայմանները, իսկ աշխատանքն ավարտելուց հետո լքեն երկիրը՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը: Ըստ նրա՝ այդ միջոցառումը կօգնի կանխել բախումները և մեղմել հասարակության մեջ լարվածությունը։               
 

Նման տեսարանները, նողկանքից բացի, ուրիշ բան չեն կարող առաջացնել

Նման տեսարանները, նողկանքից բացի, ուրիշ բան չեն կարող առաջացնել
22.09.2025 | 15:07

Ցինիկությունն ամբողջությամբ չի բնորոշում այն, ինչ սկսել է անել Նիկոլը նախընտրական տարում. նախ ասել, որ Արցախի կորուստը եթե լիներ առանց պատերազմի, ինձ կասեին դավաճան, հետո հայտարարել, թե Արցախը կորցրեցինք ու գտանք Հայաստանը, Պրահան ռազմավարական կարևոր շրջադարձ էր և նման անհեթեթություններ, հետո պատեհ-անպատեհ ծնկի գալ նահատակների ու նրանց մայրերի առաջ, աղվեսահույզ զեղումներ ունենալ, այն է, թե մի քանի քվե ստանալ...

Բանական մարդու մեջ, անկախ ազգային պատկանելությունից, նման տեսարանները նողկանքից բացի ուրիշ բան չեն կարող առաջացնել:

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 1947

Մեկնաբանություններ